16:35 9 փետրվարի, 2013Ավստրալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ջոն Քոութսը կոչ է արել պատժել սպորտում դոպինգային եւ բուքմեյքերական սկանդալների հետ որեւէ առնչություն ունեցող աստղերին եւ պաշտոնյաներին:
Այդ հայտարարությունը Քոութսն արել է արգելված դեղամիջոցների օգտագործման, մարզական միջոցառումներում խաղադրույքներ կատարելու եւ կազմակերպված հանցավորության հետ կապի վերաբերյալ մեկ տարվա հետաքննության արդյունքների հրապարակումից հետո: Հետաքննությունը ցույց է տվել, որ դոպինգի տարածմանն ու պայմանավորված հանդիպումների կազմակերպմանը կարող են առնչություն ունենալ բազմաթիվ մարզիկներ: Իրավաբանական պատճառներով մարզիկների եւ թիմերի անունները դեռ չեն հրապարակվում, հաղորդում է ВВС-ն:
Քոութսը կոչ է արել դուրս գալ ստվերից եւ խոստովանել, քանի որ միեւնույնն է` բոլորը վերջում ենթարկվելու են պատասխանատվության:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.