22:07  ,  29 մարտի, 2012

Կասանոն սրտի վիրահատությունից հետո միացել է թիմին

«Միլանի» ռմբարկու Անտոնիո Կասանոն սրտի վիրահատությունից հետո վերադարձել է մարզումների ընդհանուր խմբում, հաղորդում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Կասանոն սրտի միկրոկաթված էր ստացել Հռոմից Միլան ինքնաթիռով վերադառնալիս:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Իտալիայի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հույս ունի 29-ամյա Կասանոյին տեսնել Եվրո-2012-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում