Օլիմպիական խաղերի 6-ակի եւ աշխարհի 5-ակի չեմպիոն, ջամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթը եւ արտասահմանցի մյուս մասնակիցները կազատվեն այն հարկերից, որոնք կգործեին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք աթլետիկայի «Ադամանդե լիգայի» մրցաշարին մասնակցելու դեպքում: Մրցաշարը անցկացվելու է հուլիսի 27-ին Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում, հայտնում է ВВС-ն:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը որոշել է բացառություն անել այս մրցաշարի մասնակիցների համար:
2009-ից Բոլթը չի մասնակցում Մեծ Բրիտանիայում անցկացվող կոմերցիոն մրցաշարերին բարձր հարկերի պատճառով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում