17:57  ,  29 մարտի, 2012

Մոուրինյոն «Ինտերին» խորհուրդ է տվել չհամագործակցել Վիլաշ Բոաշի հետ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատիին խորհուրդ է տվել հրաժարվել պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ Բոաշի թեկնածությունից, գրում Goal.com-ը։

Մոուրինյոն ու Մորատին մինչեւ օրս էլ լավ հարաբերութուններ են պահպանում։ Բացի այդ, Ժոզեն շատ լավ ծանոթ է Վիլաշ Բոաշին, ում հետ աշխատել է պորտուգալական «Պորտոյում»։

Հիշեցնենք, որ Անդրե Վիլաշ Բոաշը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է մարտին։ Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ Վիլաշ Բոաշը կարող է գլխավորել «Ինտերը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում