15:10  ,  29 մարտի, 2012

Բելառուսն արժանի չէ աշխարհի առաջնության

Եվրախորհրդարանը մարտի 29-ին Բրյուսելում բանաձեւ է ընդունել տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը Բելառուսից այլ երկիր տեղափոխելու անհրաժեշտության մկասին:

Եվրամիության պատգամավորները կոչ են արել Եվրամիության անդամ պետությունների եւ մյուս ժողովրդավարական երկրների հոկեյի ազգային ֆեդերացիաներին մայիսին Հելսինկիում կայանալիք Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում որոշում ընդունել 2014թ. աշխարհի առաջնությունը Բելառուսից այլ երկիր տեղափոխելու մասին, քանի որ Լուկաշենկոյի ռեժիմը ոտնահարում է մարդու իրավունքներն ու ազատությունները, հաղորդում է եվրոպական խորհրդարանի կայքը:

Անցած շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ առաջնությունն այլ երկիր տեղափոխելը հարված կլիներ հոկեյի միջազգային ֆեդերացիայի եւ համաշխարհային սպորտի իմիջին, հաղորդում է tut.by-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում