17:15  ,  4 փետրվարի, 2013

Թմրանյութ տարածելու համար ձերբակալվել է հոկեյի թիմի ավագը

Թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեղադրանքով ձերբակալվել է գնդակով հոկեյի «Սայաններ Խակասիա» թիմի ավագ Վիտալի Լաբունը, հայտնում է 19rus.info-ն:

33-ամյա մարզիկին եւ նրա մի քանի ակումբակիցների կասկածում եմ թմրանյութեր վաճառելու մեջ: Լաբունի մոտ հայտնաբերվել է երեք գրամ հաշիշ:

Լաբունի հետ ձերբակալվել է նաեւ նրա թիմակից Վլադիմիր Լեշտաեւը, որի ավտոմեքենայում եւս թմրամիջոց են գտել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում