13:31  ,  1 փետրվարի, 2013

NHL. Օրվա աստղերն ու արդյունքները

Հոկեյի ազգային լիգայում (NHL) կայացել են հերթական տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:

Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Բաֆալոյի» հարձակվող Տոմաշ Վանեկը, ով «Բոստոնի» հետ խաղում վաստակել է 5 միավոր (3 գոլ+2 արդյունավետ փոխանցում): Երկրորդ աստղ է ճանաչվել «Պիտսբուրգի» դարպասապահ Տոմաշ Վոկոունը, ով սեփական դարպասն անառիկ էր պահել «Նյու Յորքի» հետ խաղում: Երրորդ աստղը «Կոլորադոյի» հարձակվող Ջոն Միչելը. նա «Կալգարիի» հետ հանդիպմանը դարձել է դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

NHL. Կանոնավոր առաջնություն

«Բոստոն» - «Բաֆալո»` 4:7 (0:0, 3:3, 1:4)

«Տորոնտո» - «Վաշինգտոն»՝ 3:2 (1:1, 0:1, 2:0)

«Նյու Ջերսի» - «Նյու-Յորք Այլենդերս»՝  4:5 (լրացուցիչ ժամանակում) (0:1, 3:2, 1:1, 0:1)

«Նյու Յորք Ռեյնջերս» - «Պիտսբուրգ»՝  0:3 (0:1, 0:0, 0:2)

«Կոլամբուս» - «Սենտ Լուիս»՝ 1:4 (0:3, 1:0, 0:1)

«Ֆլորիդա» - «Վիննիպեգ»՝ 6:3 (0:0, 1:1, 5:2)

«Կալգարի»  -«Կոլորադո»՝ 3:6 (1:1, 2:2, 0:3)

«Լոս Անջելես Քինգզ» - «Նեշվիլ»՝ 1:2 (բուլիտներով) (1:1, 0:0, 0:0, 0:0, 0:1)

«Սան-Խոսե» - «Էդմոնտոն»՝ 3:2 (բուլիտներով) (0:0, 2:1, 0:1, 0:0, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում