13:31 1 փետրվարի, 2013Հոկեյի ազգային լիգայում (NHL) կայացել են հերթական տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով ընտրվել են օրվա աստղերը:
Օրվա առաջին աստղ է ճանաչվել «Բաֆալոյի» հարձակվող Տոմաշ Վանեկը, ով «Բոստոնի» հետ խաղում վաստակել է 5 միավոր (3 գոլ+2 արդյունավետ փոխանցում): Երկրորդ աստղ է ճանաչվել «Պիտսբուրգի» դարպասապահ Տոմաշ Վոկոունը, ով սեփական դարպասն անառիկ էր պահել «Նյու Յորքի» հետ խաղում: Երրորդ աստղը «Կոլորադոյի» հարձակվող Ջոն Միչելը. նա «Կալգարիի» հետ հանդիպմանը դարձել է դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ:
NHL. Կանոնավոր առաջնություն
«Բոստոն» - «Բաֆալո»` 4:7 (0:0, 3:3, 1:4)
«Տորոնտո» - «Վաշինգտոն»՝ 3:2 (1:1, 0:1, 2:0)
«Նյու Ջերսի» - «Նյու-Յորք Այլենդերս»՝ 4:5 (լրացուցիչ ժամանակում) (0:1, 3:2, 1:1, 0:1)
«Նյու Յորք Ռեյնջերս» - «Պիտսբուրգ»՝ 0:3 (0:1, 0:0, 0:2)
«Կոլամբուս» - «Սենտ Լուիս»՝ 1:4 (0:3, 1:0, 0:1)
«Ֆլորիդա» - «Վիննիպեգ»՝ 6:3 (0:0, 1:1, 5:2)
«Կալգարի» -«Կոլորադո»՝ 3:6 (1:1, 2:2, 0:3)
«Լոս Անջելես Քինգզ» - «Նեշվիլ»՝ 1:2 (բուլիտներով) (1:1, 0:0, 0:0, 0:0, 0:1)
«Սան-Խոսե» - «Էդմոնտոն»՝ 3:2 (բուլիտներով) (0:0, 2:1, 0:1, 0:0, 1:0)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.