19:57  ,  29 հունվարի, 2013

NFL-ը 100 միլիոն դոլար կհատկացնի Հարվարդի համալսարանին

ԱՄՆ-ի Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL)  խաղացողների ասոցիացիան բանակցում է Լիգայի ղեկավարության հետ՝ Հարվարդի համալսարանին 100 միլիոն դոլար տրամադրելու նպատակով։ Գումարը կհատկացվի ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ վնասվածքների ու հիվանդությունների հետազոտություններին, բուժմանն ու կանխարգելմանը, հայտնում է CNN-ը։

Վերջին մի քանի տարիներին ամերիկյան ֆուտբոլի խաղացողի իմիջը փոխվել է։ Եթե նախկինում հանրային գիտակցությունում այն ընկալվում էր որպես աթլետիկ կազմվածքով, առողջ մարզիկ, ապա այժմ՝ մի մարդ է, որին սպառնում է առողջության կորուստ եւ ուղեղի խորհրդավոր հիվանդություններ՝ ուղեղի ցնցումների հետեւանք։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում