00:21  ,  28 մարտի, 2012

Հենրիխ Մխիթարյանը NEWS.am Sport-ին պատմեց առողջական վիճակի մասին

Ուկրաինայի առաջնության հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով թողեց խաղադաշտը: Հետագայում «Շախտյորի» պաշտոնական կայքում տեղեկություն հաղորդվեց, որ Հենրիխը ձգել է մեջքի մկանը եւ շուտով կվերադառնա շարք: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ:

Հենրիխ, ճիշտն ասած վախեցրիր ֆուտբոլասերներին:

Ես ինքս էլ վախեցա, երբ ցավ զգացի: Գնդակի համար պայքարից հետո շրջվեցի ու, ոտքս կտրուկ դնելով, փորձեցի շարունակել շարժումս, սուր ցավ զգացի:

Իսկ հիմա ինչպե՞ս ես:

Ամեն ինչ նորմալ է: Երեք օր է մերսումների եմ գնում ու տոկեր ընդունում: Ցավը դեռեւս լրիվ չի անցել, բայց արդեն համարյա ցավ չեմ զգում: Վաղը արդեն սկսում եմ մարզվել:

Այսինքն շուտով մենք քեզ նորից կտեսնենք խաղադաշտում:

Ես էլ ցանկանում եմ արագ շարք վերադառնալ, հուսով եմ` շուտով ամեն ինչ լավ կլինի եւ նորից կմասնակցեմ հանդիպումներին:

Քեզ առողջություն ու արագ ապաքինում ենք ցանկանում:

Շնորհակալ եմ:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով