22:38  ,  27 մարտի, 2012

Goal.com. Պելեն կխոստովանի, որ պատմության լավագույն ֆուտբոլիստը Մարադոնան է

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ ԱՊՕԷԼ - «Ռեալ» հանդիպումից առաջ Goal.com-ը մեջբերել է 10 անհավանական թվացող իրադարձություններ, որոնք ավելի իրական են թվում, քան այն, որ կիպրոսցիները կհաղթեն Արքայական ակումբին:

1. Հովարդ Ուեբը վերջապես կխոստովանի, որ երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Վերջին տարիներին լուրեր են շրջանառվում, որ բրիտանացի մրցավար Հովորդ Ուեբը սուբյեկտիվ որոշումներ է կայացնում «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին, ինչի արդյունքում մնացած ակումբների երկրպագուները նրան համարում են «Յունայթեդի» երկրպագու:

2. Լուիս Սուարեսն ու Պատրիս Էվրան մտերիմ ընկերներ կդառնան:

Այս երկու ֆուտբոլիստների միջեւ ծագած սկանդալը դեռեւս թարմ է բոլորի հիշողության մեջ:

3. Ժոզե Մոուրինյոն ամբողջությամբ իր վրա կվերցնի կրած պարտության մեղքը եւ մեղավորներ չի փնտրի:

Նա յուրահատուկ է...

4. «Ինտերն» ու «Յուվենտուսը» համաձայնության կգան «կալչոպոլիի» հարցում:

«Կալչոպոլին» դա պայմանավորված հանդիպումներ անցկացնելու հետ կապված սկանդալն է, որը տեղի է ունեցել 2005-2006 մրցաշրջանում: Այդ ժամանակ «Յուվենտուսը» կորցրեց նվաճած չեմպիոնական տիտղոսը, որը բաժին հասավ «Ինտերին», իսկ թուրինցիները տեղափոխվեցին B Սերիա:

5. Ադրիանոն վերջապես խելքի կգա եւ լավ աղջկա կհանդիպի:

Բրազիլիայի հավաքականի եւ «Ինտերի» նախկին հարձակվողը ոչ մի կերպ չի կարողանում վերգտնել իր լավագույն տարիների խաղը, քանի որ աղջիկների հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան թիմի մարզաբազայում:

6. Լեւերկուզենի «Բայերը» կդառնա Գերմանիայի չեմպիոն:

«Բայերը» երբեք չի հաղթել Գերմանիայի առաջնությունում, սակայն հինգ անգամ շատ մոտ է եղել այդ տիտղոսին (1997, 1999, 2000, 2002, 2011):

7. Նեյմարը կմերժի «Ռեալին» ու «Բարսելոնային» եւ կտեղափոխվի «Անժի»:

Բրազիլական «Սանթոսի» 19-ամյա հարձակվողի ծառայություններով վաղուց հետաքրքրվում են եվրոպական առաջատար ակումբները: Հարուստ ակումբները նույնպես:

8. Իբրահիմովիչը կդադարի վնասվածքներ հասցնել խաղընկերներին:

«Միլանում» անցկացրած երկու տարիների ընթացքում շվեդ հարձակվողը վնասվածքներ է հասցրել Ռոդնի Ստրասերին, Օգուչի Օնեւուին եւ Անտոնիո Կասանոյին:

9. Պելեն կխոստովանի, որ պատմության լավագույն ֆուտբոլիստը Մարադոնան է:

Առանց մեկնաբանության:

10. «Բարսելոնան» փլել-օֆֆում կխաղա 11-ը 11-ի դիմաց:

Խայտառակ մրցավարություն Էվրեբեի կողմից «Ստեմֆորդ Բրիջում», Սերխիո Բուսկետսի դերասանությունն «Ինտերի» հետ խաղում եւ Ռոբին վան Պերսիի հեռացումը «Նոու Կամպում»: «Բարսելոնայի» մասնակցությամբ փլեյ-օֆֆ հանդիպումներն աչքի են ընկնում ոչ միայն գեղեցկությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով