22:38 27 մարտի, 2012Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ ԱՊՕԷԼ - «Ռեալ» հանդիպումից առաջ Goal.com-ը մեջբերել է 10 անհավանական թվացող իրադարձություններ, որոնք ավելի իրական են թվում, քան այն, որ կիպրոսցիները կհաղթեն Արքայական ակումբին:
1. Հովարդ Ուեբը վերջապես կխոստովանի, որ երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Վերջին տարիներին լուրեր են շրջանառվում, որ բրիտանացի մրցավար Հովորդ Ուեբը սուբյեկտիվ որոշումներ է կայացնում «Մանչեսթեր Յունայթեդի» օգտին, ինչի արդյունքում մնացած ակումբների երկրպագուները նրան համարում են «Յունայթեդի» երկրպագու:
2. Լուիս Սուարեսն ու Պատրիս Էվրան մտերիմ ընկերներ կդառնան:
Այս երկու ֆուտբոլիստների միջեւ ծագած սկանդալը դեռեւս թարմ է բոլորի հիշողության մեջ:
3. Ժոզե Մոուրինյոն ամբողջությամբ իր վրա կվերցնի կրած պարտության մեղքը եւ մեղավորներ չի փնտրի:
Նա յուրահատուկ է...
4. «Ինտերն» ու «Յուվենտուսը» համաձայնության կգան «կալչոպոլիի» հարցում:
«Կալչոպոլին» դա պայմանավորված հանդիպումներ անցկացնելու հետ կապված սկանդալն է, որը տեղի է ունեցել 2005-2006 մրցաշրջանում: Այդ ժամանակ «Յուվենտուսը» կորցրեց նվաճած չեմպիոնական տիտղոսը, որը բաժին հասավ «Ինտերին», իսկ թուրինցիները տեղափոխվեցին B Սերիա:
5. Ադրիանոն վերջապես խելքի կգա եւ լավ աղջկա կհանդիպի:
Բրազիլիայի հավաքականի եւ «Ինտերի» նախկին հարձակվողը ոչ մի կերպ չի կարողանում վերգտնել իր լավագույն տարիների խաղը, քանի որ աղջիկների հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան թիմի մարզաբազայում:
6. Լեւերկուզենի «Բայերը» կդառնա Գերմանիայի չեմպիոն:
«Բայերը» երբեք չի հաղթել Գերմանիայի առաջնությունում, սակայն հինգ անգամ շատ մոտ է եղել այդ տիտղոսին (1997, 1999, 2000, 2002, 2011):
7. Նեյմարը կմերժի «Ռեալին» ու «Բարսելոնային» եւ կտեղափոխվի «Անժի»:
Բրազիլական «Սանթոսի» 19-ամյա հարձակվողի ծառայություններով վաղուց հետաքրքրվում են եվրոպական առաջատար ակումբները: Հարուստ ակումբները նույնպես:
8. Իբրահիմովիչը կդադարի վնասվածքներ հասցնել խաղընկերներին:
«Միլանում» անցկացրած երկու տարիների ընթացքում շվեդ հարձակվողը վնասվածքներ է հասցրել Ռոդնի Ստրասերին, Օգուչի Օնեւուին եւ Անտոնիո Կասանոյին:
9. Պելեն կխոստովանի, որ պատմության լավագույն ֆուտբոլիստը Մարադոնան է:
Առանց մեկնաբանության:
10. «Բարսելոնան» փլել-օֆֆում կխաղա 11-ը 11-ի դիմաց:
Խայտառակ մրցավարություն Էվրեբեի կողմից «Ստեմֆորդ Բրիջում», Սերխիո Բուսկետսի դերասանությունն «Ինտերի» հետ խաղում եւ Ռոբին վան Պերսիի հեռացումը «Նոու Կամպում»: «Բարսելոնայի» մասնակցությամբ փլեյ-օֆֆ հանդիպումներն աչքի են ընկնում ոչ միայն գեղեցկությամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.