13:36  ,  14 հունվարի, 2013

Սոչի-2014-ի կրակի փոխանցումավազքի ջահը ներկայացվել է Մոսկվայում

Մոսկվայի «ԳՈւՄ» առեւտրային կենտրոնում ներկայացվել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահը: Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ջահերը տարբերվում են միայն գույներով:  Սոչի-2014-ի ջահն ունի կարմիրի երանգներ, իսկ Պարալիմպիկինը` երկնագույնի, հայտնում է Gazeta.ru-ն:

Ջահերի հեղինակներն են Վլադիմիր Պիրոժկովն ու Անդրեյ Վոդյանիկը, իսկ ներկայացրել են Տատյանա Նավկան, Նատալյա Վոդյանովան, Իլյա Ավերբուխը եւ Օլեսյա Վլադիկինան:

Օլիմպիական փոխանցումավազքը կունենա 14 հազար մասնակից, որոնց ընտրությունը կսկսվի հունվարի 15-ին:

Սոչիի Օլիմպիական խաղերը տեղի կունենա 2014թ. փետրվարի 7-ից 23-ը, Պարալիմպիկ խաղերը` մարտի 7-ից 16-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում