13:36 14 հունվարի, 2013Մոսկվայի «ԳՈւՄ» առեւտրային կենտրոնում ներկայացվել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահը: Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ջահերը տարբերվում են միայն գույներով: Սոչի-2014-ի ջահն ունի կարմիրի երանգներ, իսկ Պարալիմպիկինը` երկնագույնի, հայտնում է Gazeta.ru-ն:
Ջահերի հեղինակներն են Վլադիմիր Պիրոժկովն ու Անդրեյ Վոդյանիկը, իսկ ներկայացրել են Տատյանա Նավկան, Նատալյա Վոդյանովան, Իլյա Ավերբուխը եւ Օլեսյա Վլադիկինան:
Օլիմպիական փոխանցումավազքը կունենա 14 հազար մասնակից, որոնց ընտրությունը կսկսվի հունվարի 15-ին:
Սոչիի Օլիմպիական խաղերը տեղի կունենա 2014թ. փետրվարի 7-ից 23-ը, Պարալիմպիկ խաղերը` մարտի 7-ից 16-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.