Մոսկվայի «ԳՈւՄ» առեւտրային կենտրոնում ներկայացվել է 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքի ջահը: Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ջահերը տարբերվում են միայն գույներով: Սոչի-2014-ի ջահն ունի կարմիրի երանգներ, իսկ Պարալիմպիկինը` երկնագույնի, հայտնում է Gazeta.ru-ն:
Ջահերի հեղինակներն են Վլադիմիր Պիրոժկովն ու Անդրեյ Վոդյանիկը, իսկ ներկայացրել են Տատյանա Նավկան, Նատալյա Վոդյանովան, Իլյա Ավերբուխը եւ Օլեսյա Վլադիկինան:
Օլիմպիական փոխանցումավազքը կունենա 14 հազար մասնակից, որոնց ընտրությունը կսկսվի հունվարի 15-ին:
Սոչիի Օլիմպիական խաղերը տեղի կունենա 2014թ. փետրվարի 7-ից 23-ը, Պարալիմպիկ խաղերը` մարտի 7-ից 16-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:01 , 22 նոյեմբերի 
18:52 , 22 նոյեմբերի
17:26 , 22 նոյեմբերի
16:17 , 22 նոյեմբերի 
13:39 , 22 նոյեմբերի 
13:11 , 22 նոյեմբերի 
12:13 , 22 նոյեմբերի
09:07 , 22 նոյեմբերի 
02:02 , 22 նոյեմբերի
01:43 , 22 նոյեմբերի