11:12  +04,  14 հունվարի, 2013

Արթուր Աբրահամը` «Միսս Գերմանիա-2013»-ի ժյուրիի անդամ (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դարձյալ ընդգրկվել է «Միսս Գերմանիա» մրցույթի ժյուրիի կազմում: Արդեն կայացել է մրցույթի նախնական փուլերից մեկը` «Միսս Արեւելյան Գերմանիա-2013»: Հայ բռնցքամարտիկի մասնակցությամբ ժյուրին հաղթող է ճանաչել Լիզա Գրյունդիգին:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Արթուր Աբրահամը Գերմանիայում կվերսկսի մարզումները` պատրաստվելով ապրիլի 6-ին նախատեսված Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեւանշ մենամարտին:

2012թ. օգոստոսի 25-ին Արթուր Աբրահամը Շտիգլիցից խլեց աշխարհի չեմպիոնի գոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ