11:12 14 հունվարի, 2013Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը դարձյալ ընդգրկվել է «Միսս Գերմանիա» մրցույթի ժյուրիի կազմում: Արդեն կայացել է մրցույթի նախնական փուլերից մեկը` «Միսս Արեւելյան Գերմանիա-2013»: Հայ բռնցքամարտիկի մասնակցությամբ ժյուրին հաղթող է ճանաչել Լիզա Գրյունդիգին:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Արթուր Աբրահամը Գերմանիայում կվերսկսի մարզումները` պատրաստվելով ապրիլի 6-ին նախատեսված Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեւանշ մենամարտին:
2012թ. օգոստոսի 25-ին Արթուր Աբրահամը Շտիգլիցից խլեց աշխարհի չեմպիոնի գոտին:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.