Տափօղակով հոկեյի օլիմպիական չեմպիոն (1992թ. Ալբերվիլ), Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Միխայիլ Շտալենկովն անհետ կորել է: Մարտի 25-ին Շտալենկովը Մագնիտոգորսկից ինքնաթիռով ժամանել է Մոսկվա եւ զանգել է կնոջը՝ հայտնելով, որ գալիս է տուն: Դրանից հետո Շտալենկովի մասին ոչինչ հայտնի չէ: Նրա կինը դիմել է ոստիկանություն մարտի 26-ի երեկոյան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
46-ամյա Շտալենկովը մարզական կարիերան ավարտել է 2002-ին եւ այժմ Մագնիտոգորսկի «Մետալուրգի» դարպասապահների մարզիչն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի 
14:03 , 10 նոյեմբերի 
13:04 , 10 նոյեմբերի 
12:32 , 10 նոյեմբերի
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի