12:30  ,  27 մարտի, 2012

ԱՄՆ-ի հավաքականը զրկվեց օլիմպիական ուղեգրից

Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը լոնդոնյան Օլիմպիական խաղերի ընտրական փուլի երրորդ տուրում ոչ ոքի խաղաց Սալվադորի հետ եւ զրկվեց օլիմպիական ուղեգրից:

Հանդիպման ընթացքում ամերիկացիներն առջեւում էին 3:2 հաշվով, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

A խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին Կանադայի եւ Սալվադորի հավաքականները, որոնք վաստակել են 5-ական միավոր: ԱՄՆ-ն ունի չորս, իսկ Կուբան՝ մեկ միավոր:

B խմբում առաջին տեղն ապահովել է Մեքսիկայի հավաքականը, որը երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ: Հոնդուրասն ունի երեք միավոր, իսկ Պանաման ու Տրինիդադ եւ Տոբագոն վաստակել են մեկական միավոր:

Հյուսիսամերիկյան գոտուն հատկացված է երկու օլիմպիական ուղեգիր, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում