12:30 27 մարտի, 2012Ֆուտբոլի ԱՄՆ-ի հավաքականը լոնդոնյան Օլիմպիական խաղերի ընտրական փուլի երրորդ տուրում ոչ ոքի խաղաց Սալվադորի հետ եւ զրկվեց օլիմպիական ուղեգրից:
Հանդիպման ընթացքում ամերիկացիներն առջեւում էին 3:2 հաշվով, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:
A խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեցին Կանադայի եւ Սալվադորի հավաքականները, որոնք վաստակել են 5-ական միավոր: ԱՄՆ-ն ունի չորս, իսկ Կուբան՝ մեկ միավոր:
B խմբում առաջին տեղն ապահովել է Մեքսիկայի հավաքականը, որը երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ: Հոնդուրասն ունի երեք միավոր, իսկ Պանաման ու Տրինիդադ եւ Տոբագոն վաստակել են մեկական միավոր:
Հյուսիսամերիկյան գոտուն հատկացված է երկու օլիմպիական ուղեգիր, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.