01:05  ,  28 նոյեմբերի, 2026

Ռոնալդո․ «Բարսելոնայում» ստանում էի 2 միլիոն եվրո, «Ինտերն» առաջարկեց 8 միլիոն

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, 50-ամյա Ռոնալդոն պատմել է, թե ինչու էր «Բարսելոնայում» մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո 1997թ․ ամռանը տեղափոխվել Միլանի «Ինտեր»։

«Իմ տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարել էր 20 միլիոն եվրո, եւ ես այդ գումարից լավ բաժին էի ստացել։ «Բարսելոնայում» ստանում էի տարեկան 2 միլիոն եվրո, «Ինտերն» առաջարկեց 8 միլիոն։ Այդ պատճառով էլ որոշեցի հեռանալ Բարսելոնայից»,- պատմել է Ռոնալդոն Stick to Football փոդքասթում։

Ռոնալդոն 1996-ին հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենից» էր տեղափոխվել «Բարսելոնա»։

2002-ին նա «Ինտերից» տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print