22:01  ,  27 նոյեմբերի, 2026

ISU Grand Prix. Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը երրորդն են կարճ ծրագրում (տեսանյութ)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող գեղասահքի ISU Grand Prix 6-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը երրորդ տեղը գրավեցին կարճ ծրագրում՝ ստանալով 66.95 միավոր։

Առաջին տեղում է Գերմանիայի Միներվա Ֆաբիենե Հազե – Նիկիտա Վոլոդին զույգը (75.21): Երկրորդը Ճապոնիայի Յունա Նագաոկա – Սումիտադա Մորիգուտի զույգն է։

Ազատ ծրագիրը նոյեմբերի 28-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում