21:07  ,  27 նոյեմբերի, 2026

FIE. Յանա Եգորյանը՝ տարվա լավագույն սուսերամարտիկ

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, 32-ամյա ռուսաստանցի Յանա Եգորյանը ճանաչվել է 2025-2026 թվականների մրցաշրջանի լավագույն սուսերամարտիկը կանանց թրամարտում։ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) կոնգրեսում Յանա Եգորյանը ստացել է համաշխարհային դասակարգման առաջատարի մրցանակը։

2025-ին Յանա Եգորյանը Թբիլիսիում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը 31 տարեկանում։

Անցած մրցաշրջանում նա դարձել է նաեւ աշխարհի գավաթի խաղարկության եւ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում