Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի 10-րդ տուրի խաղում (1:1) ծանր վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք ամիս։
«Քեյնը ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի պատռվածք է ստացել ուրբաթ երեկոյան «Բավարիայի» և «Քյոլնի» միջև տնային խաղում։ Սա հաստատել է մյունխենյան ակումբի բժիշկների անցկացրած բժշկական հետազոտությունը։ 33-ամյա հարձակվողը չի կարողանա օգնել թիմին առաջիկա ամիսներին», - նշվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը «Քյոլնի» դեմ խաղում փոխարինվել էր 20-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 16 հանդիպման, խփել է10 գոլ եւ կատարել 10 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:02 , 21 նոյեմբերի
11:30 , 21 նոյեմբերի
09:06 , 21 նոյեմբերի
01:35 , 21 նոյեմբերի
01:26 , 21 նոյեմբերի 
00:20 , 21 նոյեմբերի
23:29 , 20 նոյեմբերի
22:19 , 20 նոյեմբերի 
21:03 , 20 նոյեմբերի
20:34 , 20 նոյեմբերի