12:02 21 նոյեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը «Քյոլնի» դեմ Բունդեսլիգայի 10-րդ տուրի խաղում (1:1) ծանր վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երեք ամիս։
«Քեյնը ձախ սրունքթաթային հոդի սինդեսմոտիկ կապանի պատռվածք է ստացել ուրբաթ երեկոյան «Բավարիայի» և «Քյոլնի» միջև տնային խաղում։ Սա հաստատել է մյունխենյան ակումբի բժիշկների անցկացրած բժշկական հետազոտությունը։ 33-ամյա հարձակվողը չի կարողանա օգնել թիմին առաջիկա ամիսներին», - նշվում է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը «Քյոլնի» դեմ խաղում փոխարինվել էր 20-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը մասնակցել է 16 հանդիպման, խփել է10 գոլ եւ կատարել 10 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.