Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, ամերիկյան «Օռլանդո Սիթիի» խաղացող Անտուան Գրիզմանը խոսել է Պորտուգալիայի հավաքականում սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի ավարտի մասին։
«Ռոնալդուի հեռանալը հավաքականից ինձ շատ հուզեց։ Նա բացարձակ լեգենդ է, ռմբարկու եւ հաղթող։
Շատ էի հավանում խաղալ նրա դեմ։ Նրան նվաճումները Պորտուգալիայի հավաքականում պատմական են։ Նրան փոխարինելը շատ բարդ կլինի»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է O Jogo-ն։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում նորամուտը նշել է 2003 թվականի օգոստոսի 20-ին 18 տարեկանում։ Ազգային թիմի կազմում լեգենդար ֆուտբոլիստն անցկացրել է 234 հանդիպում, դարձել 146 գոլի եւ 45 գոլային փոխանցման հեղինակ։
2016 թվականին Պորտուգալիայի հավաքականի կազմում Ռոնալդուն դարձել է Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ազգերի լիգայի գավաթը 2018/19 եւ 2024/25 մրցաշրջաններում։
Նրան է պատկանում ազգային հավաքականների կազմում խփած գոլերի համաշխարհային ռեկորդը՝ 146 գոլ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 17 նոյեմբերի
18:02 , 17 նոյեմբերի
17:13 , 17 նոյեմբերի 
16:27 , 17 նոյեմբերի
16:19 , 17 նոյեմբերի
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի