18:02 17 նոյեմբերի, 2026Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը 7 տարում ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ընկերական խաղում 7։0 հաշվով հաղթել էր Սինգապուրի թիմին։
Նախորդ անգամ Բրազիլիայի հավաքականը 7 գոլի առավելությամբ հաղթել էր 2019թ. հունիսին՝ 7։0 հաշվով Հոնդուրասի թիմին։
Ավելի խոշոր հաշվով հաղթանակներ Բրազիլիան ունեցել է Չինաստանի թիմի նկատմամբ՝ 8:0 հաշվով 2012 թվականին եւ Կոլումբիայի հավաքականի նկատմամբ՝ 9։0 հաշվով 1957 թվականին։
Բրազիլիայի հավաքականը 22-րդ հանդիպումն անցկացրեց իտալացի Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ՝ տանելով 13 հաղթանակ, կրելով 5 պարտություն, 4 հանդիպում էլ ավարտելով ոչ ոքի։ Գոլերի տարբերությունը 54:21 է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.