22:49  ,  13 նոյեմբերի, 2026

Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն մարզիչը

Լոնդոնի «Տոտենհեմի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Անցած ամիս «Տոտենհեմը» հաղթել է «Քրիսթալ Փելասին» (2:0), «Չելսիին» (2:0) եւ «Քովենթրիին» (3:1), ոչ ոքի է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» հետ (1:1)։

Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Տոտենհեմը» 12 միավորով 11-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print