00:19  ,  10 նոյեմբերի, 2026

Լա Լիգա․ Մբապեն՝ ամսվա լավագույն խաղացող

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է իսպանական Լա Լիգայի լավագույն խաղացող հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Մրցանակին հավակնում էին նաեւ Լամին Յամալը («Բարսելոնա»), Գոնսալու Գեդեշը («Ռեալ Սոսիեդադ»), Ալեխանդրո Գրիմալդոն («Աթլետիկո Մադրիդ») եւ Մատիաս Դիտուրոն («Էլչե»)։

Անցած ամիս Մբապեն Լա Լիգայի երեք խաղում խփել է չորս գոլ, «Ռեալը» այդ երեք հանդիպումներում էլ հասել է հաղթանակի։ Նախորդ անգամ Մբապեն այս մրցանակին արժանացել է 2025թ․ հոկտեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print