13:40  ,  3 նոյեմբերի, 2026

Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին առաջին անգամ հրավեր է ստացել Պորտուգալիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականից, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

16-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլի հանդիպումներին Անդորրայի (նոյեմերի 11), Բուլղարիայի (նոյեմերի 14) եւ Սերբիայի (նոյեմբերի 17) դեմ։

Ռոնալդու կրտսերը հանդես է գալիս «Ալ Նասրի» պատանեկան թիմում։ Նա 4 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի Մ-16 եւ 9 հանդիպում՝ Պորտուգալիայի Մ-16 հավաքականում, խփել է 5 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում