11:06  ,  3 նոյեմբերի, 2026

Հարի Քեյն․ «Բավարիայի» հետ պայմանագրիս երկարաձգումն անխուսափելի է

Անգլիայի հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Հարի Քեյնը հաստատել է, որ կերկարաձգի համագործակցությունը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայում»։

«Ունեցել ենք շատ դրական բանակցություններ։ Պայմանագրիս երկարաձգումն անխուսափելի է։ Մնում է կարգավորել մի քանի մանրուք»,- Հարի Քեյնի խոսքը մեջբերում է ESPN-ը։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2029թ․ հունիս։ Նա «Բավարիայում» է հանդես գալիս 2023թ․ օգոստոսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news