14:19  ,  3 նոյեմբերի, 2026

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է

Իսպանական «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը մահացել է հիվանդանոցում՝ «Անդորրայի» դեմ հանդիպման ընթացքում սրտի կանգից հետո։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Խեսուս դե Միգելը սրտի կանգ էր ունեցել Լա Լիգա-2-ի առաջնության 12-րդ տուրի հանդիպման ավելացված 7-րդ րոպեին։ Նա բախվել էր «Անդորրայի» դարպասապահին եւ կորցրել գիտակցությունը։ Դարպասապահ Խեսուս Օվոնոն մրցակցին ծնկով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել։

Այդ հանդիպումը մնացել է անավարտ, հաշիվը հավասար էր՝ 2:2:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում