13:40 3 նոյեմբերի, 2026Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին առաջին անգամ հրավեր է ստացել Պորտուգալիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականից, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
16-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլի հանդիպումներին Անդորրայի (նոյեմերի 11), Բուլղարիայի (նոյեմերի 14) եւ Սերբիայի (նոյեմբերի 17) դեմ։
Ռոնալդու կրտսերը հանդես է գալիս «Ալ Նասրի» պատանեկան թիմում։ Նա 4 հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի Մ-16 եւ 9 հանդիպում՝ Պորտուգալիայի Մ-16 հավաքականում, խփել է 5 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.