11:43  ,  3 նոյեմբերի, 2026

Ֆլիկը՝ «Բարսելոնայի» կադրային խնդիրների մասին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անգլիական «Աստոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպումից առաջ խոսել է կադրային խնդիրների մասին։

«Մեր խաղացողներից չորսը վնասվածք ունի․ Խավի Էսպարտ, Էրիկ Գարսիա, Անդրեաս Կրիստենսեն եւ Ժյուլ Կունդե։

Եթե վերլուծենք մեր բացակայող պաշտպանների մակարդակը, կտեսնենք, որ հեշտ խնդիր չէ այս պայմաններում լուծում գտնելը։

Սակայն Ֆրենկի դե Յոնգը վնասվածքից հետո պատրաստակամություն է հայտնել խաղալ պաշտպանությունում, ինչը ֆանտաստիկ է։ Նույնը վերաբերում է նաեւ Բրայան Ֆարինյասին»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Բարսելոնա» - «Աստոն Վիլա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին եւ կմեկնարկի կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print