00:49  ,  3 նոյեմբերի, 2026

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երկրորդ շրջան

Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջան։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ, որը երրորդ սեթում աճուկային վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը։ Հաշիվն էր՝ 6:3, 6:7 (6:8), 1:4։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի եւ աշխարհի 132-րդ ռակետ, ֆրանսիացի Մոիզ Կուամեի դիմակայության հաղթողը։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում