00:49 3 նոյեմբերի, 2026Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջան։
Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ, որը երրորդ սեթում աճուկային վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը։ Հաշիվն էր՝ 6:3, 6:7 (6:8), 1:4։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 17-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի եւ աշխարհի 132-րդ ռակետ, ֆրանսիացի Մոիզ Կուամեի դիմակայության հաղթողը։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,3 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.