20:15  ,  2 նոյեմբերի, 2026

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Նիկո Պասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել իտալական «Կոմոյի» 22-ամյա արգենտինացի եզրային հարձակվող Նիկո Պասին, որը Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է (2016-2022), հաղորդում է El Nacional-ը։

«Ռեալն» ունի Նիկո Պասին 80 միլիոն եվրոյով ձեռք բերելու առաջնահերթային իրավունք։

«Մանչեսթեր Յունայթեդը» Նիկո Պասին դիտարկում է որպես փոխարինող պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին եւ կարող է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ հարցում ուղարկել «Կոմոյին»։

Ընթացիկ մրցաշրջանում Նիկո Պասը մասնակցել է 12 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print