19:08 2 նոյեմբերի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է քննադատությանը Չեմպիոնների լիգայում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից (2:4) եւ Լա Լիգայում «Ռեալից» (1:2) կրած պարտությունների վերաբերյալ։
«Մեր հավակնությունները պետք է հաստատենք գործով։ Մենք ցուցադրել ենք մեր լավագույն խաղը եւ արդարանալու կարիք չունենք։ Արդյունքը կարող էր այլ լինել, բայց մենք «Ռեալի» եւ ՊՍԺ-ի հետ նույն մակարդակի վրա ենք։
Ես կենտրոնացած եմ առաջիկա հանդիպումների վրա՝ հետ չնայելով ո՛չ պարտություններին, ո՛չ հաղթանակներին։
Մենք ունենք բոլոր հնարավորությունները Լա Լիգայում եւ Չեմպիոնների լիգայում մեր նպատակներին հասնելու համար։ Ես վստահ եմ, որ մենք ունենք այդ ներուժը եւ կարող ենք մտնել պատմության մեջ։ Այդ պարտությունները ոչինչ չեն փոխել»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության 11 տուրից հետո «Բարսելոնան» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.