16:16  ,  2 նոյեմբերի, 2026

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է։ Այս մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ին։ 

Օլիմպիական չեմպիոնի ամուսնության արարողությունը տեղի կունենա այս կիրակի նոյեմբերի 8-ին։ Արթուր Ալեքսանյանի ընտրյալը Գյումրիից է։ 

Նշենք, որ աշխարհի քառակի չեմպիոնն հոկտեմբերի 17-ին ողնաշարի վիրահատության է ենթարկվել եւ այս փուլում հետվիրահատական շրջան է անցնում, այդ պատճառով բաց է թողել Ղազախստանում ավարտված աշխարհի առաջնությունը։ 

Օրերս հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտարարել էր, օլիմպիական չեմպիոնը հետվիրահատական շրջանն ավարտելուց եւ  լիարժեք վերականգնվելուց հետո կվերադառնա մրցագորգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում