10:27  ,  28 հոկտեմբերի, 2026

Արտետա․ Շատ տխուր օր է մեզ համար

Ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» սենսացիոն պարտություն է կրել Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

Մրցակիցը եղել է չորրորդ լիգան ներկայացնող «Ֆլիթվուդը»։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ ոքի` 1:1: Հետխաղային 11-մետրանոցներով «Ֆլիթվուդը» հաղթել է 5:3 հաշվով։

«Շնորհավորում եմ «Ֆլիթվուդին» հաջորդ փուլ անցնելու կապակցությամբ. նրանք դա արեցին ճիշտ այնպես, ինչպես կարողացան: Սա շատ տխուր օր է մեզ համար: Ես ոչ մի բողոք չունեմ խաղացողների վերաբերմունքից. ես չեմ տեսել որևէ մեկին, ով չի արել այն, ինչ պահանջվում է այս մակարդակում: Մենք շատ էինք վերահսկում գնդակը, ստեղծեցինք բազմաթիվ հնարավորություններ, շատ հարվածներ կատարեցինք. եթե ցանկանում ես խուսափել 11-մետրանոց հարվածաշարից, պետք է իրացնես այդ հնարավորությունները: Մենք դա չարեցինք, և ֆուտբոլը հենց դա է։

Թիմերի հնարավորությունները հաճախ հավասարվո՞ւմ են գավաթային մրցաշարերում: Այո, հատկապես, երբ մրցակիցը առաջ է անցնում և տիրում է նախաձեռնությանը: Ամբողջ խաղի ընթացքում մենք գրեթե թույլ չտվեցինք նրանց ստեղծել որեւէ պահ, միաժամանակ ինքներս բազմաթիվ հնարավորություններ ունենացանք, բայց չկարողացանք դրանք օգտագործել:

Ի վերջո, ամեն ինչ որոշում են մանրուքները: Ահա թե ինչ է ֆուտբոլը, ահա թե ինչ գեղեցկություն ունեն այս մրցաշարերը, հատկապես այս երկրում»,- Արտետայի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի կայքը։

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ֆլիթվուդ Թաուն» - «Արսենալ»՝ 1:1 (տեսանյութ), 11մ` 5:3 

Աարոն Լուպալո-Բի, 21 – Վիկտոր Դյոկերեշ, 50

Հեռացում՝ Մաքս Դոումեն («Արսենալ»), 85

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news