19:06  ,  27 հոկտեմբերի, 2026

Խվիչա Կվարացխելիան վիրահատվել է

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան հաջողությամբ վիրահատվել է Դոհայում, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Կվարացխելիան աջ ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպման եւ փոխարինվել էր 59-րդ րոպեին։ ՊՍԺ-ն հաղթել էր 4։2 հաշվով։

Սպասվում է, որ Խվիչա Կվարացխելիան բաց կթողնի մոտ 9 ամիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news