Գեւորգ Թադեուսյանը բրոնզե մեդալ նվաճեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:
87 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թադեւոսյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով:
Մինչեւ գոտեմարտի վերջին վայրկյանները Գեւորգ Թադեւոսյանը հաղթում էր 3:1 հաշվով, երբ մրցակիցը 4 միավորանոց գցում կատարեց: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն անմիջապես բողոքարկեց՝ խախտում գտնելով ուկրաինացի մրցակցի հնարքում:
Կողային մրցավարները բավարարաեցին չելենջը, հաստատեցին խախտումը եւ հանեցին 4 միավորը: Գոտեմարտի ավարտը հայտարարող սուլիչն արդեն հնչել էր եւ հաղթանակը տվեցին Գեւորգ Թադեւոսյանին: Ուկրաինացի մրցակիցը չհամաձայնեց մրցավարների որոշման հետ եւ պահանջեց եւս մի քանի անգամ տեսնել տեսագրությունը՝ չընդունելով իր պարտությունը: Կողային մրցավարները եււս մեկ անգամ հաստատեցին Ֆիլչակովի խախտում եւ եւս մեկ միավոր տվեցին Գեւորգ Թադեւոսյանին՝ նրան հայտարարելով այս գոտեմարտի հաղթող:
Ուկրաինացի մրցակիցը Գեւորգ Թադեւոսյանի ձեռքը չսեղմեց, միայն հեգնանքով ձեռքսեղում ունեցավ գլխավոր մրցավարի հետ:
Թադեւոսյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 6:3 հաշվով համառ պայքարում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևին:
1/8 եզրափակիչում Թադեւոսյանը 4:1 հաշվով պարտության մատնեց Նուրսուլթան Տուրսինովին:
Քառորդ եզրափակիչում Թադեւոսյանը 10:4 հաշվով պարտության մատնեց նորվեգացի Էքսուս Մակուբուին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից քիչ առաջ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի