02:53  ,  27 հոկտեմբերի, 2026

Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի խաղացող Հարի Քեյնն արժանացավ 2026թ․ «Ոսկե գնդակին»։

Մրցանակաբաշխությունն ընթանում է Լոնդոնում։ 

Մրցանակը նրան հանձնեց «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն։

Անցած մրցաշրջանում Հարի Քեյնը «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հետ մասնակցել է 65 հանդիպման, խփել է 73 գոլ։

Նախորդ անգամ անգլիացի ֆուտբոլիստներից այս մրցանակին 2001 թվականին արժանացել էր Մայքլ Օուենը։

Կանանց «Ոսկե գնդակին» արժանացավ «Լոնդոն Սիթի Լայոնեսիսի» իսպանացի կիսապաշտպան Ալեսյա Պուտելյասը։

Հարի Քեյնը ճանաչվել էր նաեւ տարվա լավագույն հարձակվող։

Ավելի վաղ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնը ճանաչվել էր տարվա լավագույն դարպասապահ։

Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։

Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն երիտասարդ խաղացող էր ճանաչվել Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում