02:53 27 հոկտեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անգլիայի հավաքականի խաղացող Հարի Քեյնն արժանացավ 2026թ․ «Ոսկե գնդակին»։
Մրցանակաբաշխությունն ընթանում է Լոնդոնում։
Մրցանակը նրան հանձնեց «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր, Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն։
Անցած մրցաշրջանում Հարի Քեյնը «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հետ մասնակցել է 65 հանդիպման, խփել է 73 գոլ։
Նախորդ անգամ անգլիացի ֆուտբոլիստներից այս մրցանակին 2001 թվականին արժանացել էր Մայքլ Օուենը։
Congratulations, @HKane. We're so proud of you https://t.co/vG2tr6ARKF
— FC Bayern (@FCBayernEN) October 26, 2026
Կանանց «Ոսկե գնդակին» արժանացավ «Լոնդոն Սիթի Լայոնեսիսի» իսպանացի կիսապաշտպան Ալեսյա Պուտելյասը։
Հարի Քեյնը ճանաչվել էր նաեւ տարվա լավագույն հարձակվող։
Ավելի վաղ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնը ճանաչվել էր տարվա լավագույն դարպասապահ։
Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։
Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն երիտասարդ խաղացող էր ճանաչվել Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.