16:32 26 հոկտեմբերի, 2026Ղազախստանի մայրաքաղաք Աստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) չկարողացան հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը:
Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց աշխարհի գործող չեմպիոն ուզբեկ Այտջան Խալմախանովի հետ:
Առաջին մրցափուլում ուզբեկ մրցակիցն ակտիվ էր: Գորգի մրցավարը Սլավիկ Գալստյանին պարտեր իջեցրեց: Մրցակիցը մեկ միավոր վաստակեց: Ըմբիշները գնացին հանգստի 2:0 հաշվով՝ ուզբեկ ըմբիշի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչն ակտիվ մեկնարկեց, բայց հնարքի գնալիս, աշխատանքային գոտուց դուրս եկավ: Հաշիվը դարձավ 3:0: Արմեն Բաբալարյանը չելենջ գցեց: Մրցավարը չբավարարեց եւ եւս մեկ միավոր ավելացրեց մրցակցի հաշվին՝ 4:0:
Մինչեւ գոտեմարտի ավարտը Սլավիկ Գալստյանը չկարողացավ միավոր վաստակել եւ հոկտեմբերի 27-ին կպայքարի բրոնզե մեդալի համար:
87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը կիսաեզրափակիչում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Մոհմադիպիանին եւ նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել Կարեն Ասլանյանը (63 կգ): Տիտղոսի համար պայքարում Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.