16:03 26 հոկտեմբերի, 2026Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը վստահ հաղթանակով դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:
60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Ասլանյանը մրցեց աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդի, Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ:
Առաջին մրցափուլի մեկնարկում Էդմոնդ Նազարյանին հաջողվեց 4 միավոր վաստակել հետ գցումով: Կարեն Ասլանյանը երկու միավոր վաստակեց եւ 4 միավոր էլ ավելացրեց գլորումով: Մրցակիցները գնացին հանգստի 6:4 հաշվով՝ Կարեն Ասլանյանի առավելությամբ:
Երկրորդ մրցափուլն Ասլանյանն առավել մեծ ակտիվությամբ սկսեց: Երկրորդ մրցափուլի վերջնամասում Ասլանյանը 4 միավորանոց գցում կատարեց եւ եւս երկու միավոր ավելացրեց գլորում՝ գոտեմարտն ավարտելով 12:4 հաշվով:
Կարեն Ասլանյանը մարզական կարիերայում առաջին անգամ կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Եվրոպայի փոխչեմպիոնը պայքարը սկսել է որակավորման փուլում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Կոռնելիու Ռուսուին:
1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Ղրղսզտանը ներկայացնող Աֆթանդիլ Տալայբեկ Ուուլուին:
Կարեն Ասլանյանը (63 կգ) քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ ուզբեկ Ուզուդբեկ Խալիմբոեւի նկատմամբ:
Կարեն Ասլյանի մրցակիցը եզրափակիչում կլինի ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.