13:24 26 հոկտեմբերի, 2026Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը եւ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը դուրս եկան Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Սլավիկ Գալստյանը 3:2 հաշվով առավելության հասավ նորվեգացի Հավարդ Ջորգենսենի նկատմամբ:
Կարեն Ասլանյանը (63 կգ) քառորդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ ուզբեկ Ուզուդբեկ Խալիմբոեւի նկատմամբ:
Եվրոպայի փոխչեմպիոնը պայքարը սկսել է որակավորման փուլում 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց մոլդովացի Կոռնելիու Ռուսուին:
1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 8:0 հաշվով ժամանակից շուտ պարտության մատնեց Ղրղսզտանը ներկայացնող Աֆթանդիլ Տալայբեկ Ուուլուին:
Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել է որակավորման փուլիս, որտեղ 5:1 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին:
1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 10:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.