14:20  ,  26 հոկտեմբերի, 2026

Նեյմար․ Իմ կարիերայի գագաթնակետը ՊՍԺ-ում էր

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը նշել է իր կարիերայի լավագույն շրջանը։

«Կարծում եմ՝ իմ կարիերայի գագաթնակետը ՊՍԺ-ում էր։ Շատերը հիշում են ինձ «Բարսելոնայում» իմ խաղով Մեսիի և Սուարեսի հետ։ Միասին եռյակ էինք կազմում և մեծ հաջողությունների հասանք թիմի հետ։

Բայց հենց ՊՍԺ-ում էի ես գերազանց մարզավիճակում, արագաշարժ և խելացի, ունեի լավագույն խաղային մտածողությունը և հասկանում էի խաղադաշտում կատարվողի յուրաքանչյուր նրբերանգը»,- 34-ամյա Նեյմարի խոսքն է մեջբերում The Touchline-ը։

Նեյմարը «Բարսելոնայի» կազմում (2013-2017) անցկացրել է 186 խաղ` խփելով 105 գոլ և կատարելով 76 գոլային փոխանցում: ՊՍԺ-ի կազմում (2017-2023) նա անցկացրել է 173 խաղ` խփելով 118 գոլ և կատարելով 80 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում