17:53  ,  25 հոկտեմբերի, 2026

Արթուր Դավթյանն՝ աշխարհի կրկնակի չեմպիոն (ֆոտո, վիդեո)

Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիր Արթուր Դավթյանը մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանն անգերազանցելի էր հենացատկի վարժությունում:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը եզրափակիչում երկու փայլուն ցատկերի արդյունքում վաստակեց ամենաբարձր 14.850 միավորը:

Աշխարհի կրկնակի չեմպիոնը որակավորման փուլը հաղթահարել էր 14.633 միավորով եւ երկրորդ տեղից դուրս եկել եզրափակիչ:

Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը՝ 14.650 միավոր: Բրոնզե մեդալակիր դարձավ Նորվեգիան ներկայացնող Սեբաստիան Սպոնեւիկը՝ 14.366 միավոր:

Արթուր Դավթյանը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 2022թ.:

2025 թ. Ինդոնեզիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Դավթյանը նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակիչում վաստակելով 14.833 միավոր: Տիտղոսը նվաճեց  կրկնակի օլիմպիական չեմպիոն ֆիլիպինցի Կառլոս Յուլոն, որը վաստակեց 14.866 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում