17:33  ,  25 հոկտեմբերի, 2026

«Ինտերն» ավելացված ժամանակում հասավ կամային հաղթանակի՝ 2:1 (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» Միլանում ընդունեց Ֆլորենցիայի «Ֆիորենտինային» եւ ավելացված ժամանակում հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

65-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ հյուրերի իսպանացի պաշտպան Ալեխանդրո Խիմենեսը (տեսանյութ)։

«Ինտերի» պատասխան գոլն ավելացված առաջին րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։

Ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց միլանյան թիմի լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին (տեսանյութ)։

Հայաստանի հավաքականի անխկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 78-րդ րոպեին։

«Ինտերը» 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ֆիորենտինան» 4 միավորով 18-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում